Ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսին կփոխարինի «Հանուն Երևանի»-ն, իսկ lovearmenia.am-ին`  loveyerevan.am-ըAysor.am-ը գրում է.
 Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի «Հանուն Երևանի» կարգախոսով։
 «« Հանուն Երևանի»-ն իր մեջ ներառում է «Հանուն կանաչ Երևանի», «Հանուն առողջ Երևանի», «Հանուն բարեկարգ Երևանի», «Հանուն անվտանգ Երևանի» և, ըստ ոլորտների, զարգացման այլ հեռանկարներ», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ,  ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը։
 Նա նշեց, որ իրենց քարոզարշավը լինելու է շատ հագեցած և բովանդակալից։
 «Քարոզարշավը մենք դիտարկում ենք ևս մեկ հնարավորություն՝ շփվել մեր համաքաղաքացիների հետ, լսել նրանց առաջարկությունները և, ականջալուր լինելով երևանցիների հոգսերին՝ շարունակել զարգացնել մեր քաղաքը», - նշեց ՀՀԿ փոխնախագահը:
 Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կգործարկվի loveyerevan.am կայքը:

«Սա շարունակությունն է դեռևս խորհրդարանական ընտրություններին բարձրաձայնված մեր կոչի՝ սիրել Հայաստանը, այս դեպքում՝ սիրել Երևանը», - ընդգծեց նա։

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել