Картинки по запросу նարեկ մինասյանԹուրքիան Արևմուտքի համար բավական կարևոր է և շարունակելու է մնալ տարածաշրջանում հիմնական դաշնակիցը՝ անկախ նրանից Էրդողանը ավտորիտար լիդեր է, թե բռնապետ:
Էրդողանի հասցեին հնչող քննադատությունը նախկինից մի փոքր ակտիվ կշարունակվի, բայց Արևմուտքում որոշումներ ընդունողների կողմից նրա դեմ ուղղված պրակտիվ քայլեր ՉԵՆ ԱՐՎԻ:
Միևնույն ժամանակ, նույն Արևմուտքում, մասնավորապես՝ Եվրոպայում, արդեն գիտակցում են, որ 
1. հանրաքվեից հետո Էրդողանը կդառնա ավելի անկանխատեսելի, ինչը պետք է հաշվի առնել,
2. Եվրոպական երկրների թուրքական համայնքները Էրդողանի կողմից լավ վերահսկելի են ու հանդիսանում են լուրջ ազդեցության լծակ (թուրքական սփյուռքում «այո»-ն ամենաշատ ձայները ստացել է հենց եվրոպական համայնքներում):
Ինչ վերաբերվում է Էրդողանին, ապա նա խնդիր ունի առաջիկայում կատարելու մի քանի, թեկուզ ֆորմալ արևմտամետ քայլեր, ինչը որոշակիորեն կմեղմի քննադատության ալիքը և ստեղծված ֆոնը...
#Թուրքիա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել