168.am-ը գրում է.

Արեւմտյան Մոսուլում իրաքցի ուժայինների ծավալած գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար, հավանաբար Ռուսաստանի քաղաքացի Աբու Խաջեր ար Ռուսին: Այդ մասին հայտնել է Մոսուլի ռազմարշավին մասնակցող համերկրային ոստիկանության հրամանատար
գեներալ Ռայիդ Շաքեր Ջոուդաթը:

ԻՊ-­ի հրամանատարության անդամ հանդիսացող Աբու Խաջեր ար Ռուսին սպանվել է Մոսուլի արեւմտյան մասի Էս Սաուրա շրջանում արմատականների դիրքերի հրետակոծման հետեւանքով: Հարձակման ընթացքում ուժայիններին նաեւ հաջողվել է հսկողություն հաստատել Մոսուլում ԻՊ­-ի «առողջապահության դեպարտամենտի» նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել