Life.panorama.am-ը գրում է.Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը րոպեներ առաջ Դաունինգ Սթրիթում հայտարարեց երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։
Ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 8-ին։Մեյը նշեց, որ դժկամությամբ է կայացրել այս որոշումը, սակայն Բրիտանիային անհրաժեշտ է որոշակիություն, կայություն ու ուժեղ ղեկավարություն՝ Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեից հետո։
Մեյը նշեց, որ անհրաժեշտ է միասնականություն Վեսթմինստերում, բայց փոխարենն առկա է բաժանում։
«Երկիրը միավորվում է, իսկ Վեսթմինստերը՝ ոչ»,-ասաց Մեյը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/18/elections/603003
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



