Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, - ասել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Նշվում է, որ խոսակցության ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի ռազմական հակամարտությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բացի այդ, Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները ողջունել են մարտի 29-ին ձեռք բերված Զատկի զինադադարը վերսկսելու շուրջ պայմանավորվածությունը:


Կողմերը կոչ են արել նաև ակտիվացնել ջանքերը Դոնբասի ձերբակալված անձանց փոխանակման շուրջ՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևի ներքո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել