Yerkir.am-ը գրում է. Թուրքիայում երեկ անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրության առաջ հանդես է եկել ելույթով:
Ըստ Demokrathaber-ի՝ նա նախ գոհունակություն է հայտնել հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, այնուհետև` համախոհության և ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնել «Ազգայնական շարժում» կուսակցությանը:

Էրդողանը անդրադարձել է նաև մահապատժի վերականգնման թեմային: «Եթե պետք լինի, մի հանրաքվե էլ մահապատժի վերականգնման հարցով կկազմակերպենք»,- ասել է նա՝ նշելով, որ իրենց առաջնահերթ գործը մահապատժի վերականգնումն է:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/127702.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել