Картинки по запросу վարդան ոսկանյանԿասկած չկա, որ սահմանադրական փոփոխություններից հետո տարածաշրջանում հայտնվելու է բոլորովին նոր Թուրքիա: Նորը, սակայն, դեռևս չի նշանակում, թե հարաբերվելու ենք ավելի դրական և հարևանների անվտանգության համար պակաս սպառնալիքներ և մարտահրավերներ ստեղծող պետության հետ:

Դատելով նաև Թուրքիայում անցկացված վերջին հանրաքվեի արդյունքներից՝ էրդողանական ուժերը Հայաստանի սահմանի անմիջական հարևանությամբ լրջագույն ընդդիմություն ունեն հատկապես քրդաբնակ նահանգներում, որոնք գերակշիռ մեծամասնությամբ դեմ են քվեարկել նոր սահմանադրությանը և, ըստ էության, թուրքական գերկենտրոնացված պետության նոր ձևաչափին:

Ստեղծվող դինամիկ պայմաններում Հայաստանն, անշուշտ, կարիք ունի Թուրքիայում քրդական հիմնախնդրի նկատմամբ ավելի լուրջ և համակարգված մոտեցումներ որդեգրելու, որոնք պետք է լինեն բացառապես պրագմատիզմի դաշտում՝ զուրկ որևէ ավելորդ զգացականությունից:

Քրդական տարբեր հասարակական-քաղաքական շրջանակների և ուժերի հետ չշփվելու կամ չաշխատելու այս պարագայում անհիմն շքեղություն իրեն կարող է թույլ տալ, պատկերավոր ասած, միայն Հարավային Ամերիկայում գտնվող Պերուն, բայց ոչ իր արևմտյան սահմաններից անդին հիմնականում քրդական հոծ բնակչության հետ գործ ունեցող մեր պետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել