Картинки по запросу erdoganԹուրքիայում կայացած հանրաքվեում, ինչպես և ակնկալվում էր, հաղթել է Էրդողանն ու նրա թիմը. փոքր առավելությամբ թուրքական հասարակությունը կողմ է քվեարկել նախագահական կառավարման համակարգին և «սուպերնախագահական» լիազորություններով օժտել «նոր» Աթաթուրք Էրդողանին։

Թուրքիային սպասում է փորձություններով լի շրջան|: Էրդողանի հաղթանակն այնքան էլ համոզիչ չէր. քաղաքներում հիմնականում դեմ են քվեարկել նրա լիազորությունների ընդլայնմանը։ Դա խոսում է այն մասին, որ Էրդողանին էլեկտորատը շարունակում է մնալ խոր ազգայնական, իսլամիստական ու ավանդապաշտ Անատոլիան ու «թուրքական գյուղը», չմոռանանք նաև ահռելի վարչական ռեսուրսների ու Էրդողանին մոտ կանգնած բիզնես շրջանակների մասին։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում «ոչ»-ը հավաքել է 52, Իզմիրում՝ 69 և Անկարայում՝ 51 տոկոս ձայն։
Թեև այս խոշոր քաղաքներում «ոչ»-ը հաղթել է, ընդհանուր Թուրքիայի տարածքում 51,2 տոկոսով հաղթել է «այո»-ն։

Էրդողանը դառնում է «սուպեր» լիազորություններով օժտված նախագահ։ Քրդական հարցը և հայկական հարցը թուրքական ներքին քննարկման դաշտից ետին պլան են մղվելու, Թուրքիայում այդ թեմայի վրա «տաբու» է դրվելու, իսկ ազատ խոսքը դառնալու է եզակի երևույթ։ Ազատ մամուլն ու Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնողները հայտնվելու են հատուկ ծառայությունների, ազգայնական շրջանակների հետապնդումների տակ, հնարավոր է նաև՝ ստեղծվեն այնպիսի պայմաններ` կյանքին և առողջության սպառնացող, որ այդ հատվածի թուրքական հասարակությունը նախընտրի լքել երկիրը։

Թուրքիայի նախագահն իշխանության կարող է միանձնյա մնալ երկար տարիներ, վարչապետի պաշտոնը լուծարվում է, իսկ մյուս կենտրոնական պաշտոններին նշանակումները կատարելու է Էրդողանը։
Խորհրդարանը, ԶԼՄ-ները, բանակն ու ուժայինները ենթարկվելու են Էրդողանին։ Հասարակության իսլամիզացիան, թուրքական ազգայնական շրջանակները կրկին գլուխ են բարձրացնելու, Գորշ գայլերի և ժանդարմների դարաշրջան մտնող Թուրքիան էլ ավելի վտանգավոր է դառնալու հարևանների համար։

Թուրքիան պահպանելու է ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ ռազմավարական կապերը, չնայած ԵՄ-ից բողոքներ են հնչում ու քննադատություններ` Էրդողանի ավտորիտարիզմի հետ կապված, սակայն Վաշինգտոնն ու Բրյուսելը զգում են Թուրքիայի կարիքը թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Կովկասում, թե՛ ՌԴ-ին այդ տարածաշրջանում հակակշռելու առումով։ Թուրքիան դառնում է կարևորագույն էներգետիկ միջանցք. Կասպյան էներգակիրները, ՌԴ-ը շրջանցելով, դեպի ԵՄ արտահանելու առումով, ու Բրյուսելի «լեզուն» այդ առումով «կարճ» է լինելու. նրանց համար Էրդողանին խիստ քննադատելը կարող է արժենալ ռուսական էներգակիրներից կախվածության մեծացում։ Էրդողանը շատ լավ գիտի Արևմուտքի ռուսաֆոբիան ու խաղալու է այդ, ինչպես նաև միլիոնավոր մահմեդական փախստականներին ԵՄ «ուղղելու» եվրոպացիների ֆոբիաների վրա։

Թուրքիան մուտք է գործում «զուլումի» դարաշրջան`այդպես էին ժամանակին կոչել Աբդուլ Համիդ 2-րդի կառավարման տարիներն Օսմանյան կայսրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել