Հաշվի առնելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները` կարելի է փաստել, որ 2017 թվականի առաջին երկու ամիսները լավ են դասավորվել պահածոների արտադրության համար:
Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 576.8 տոննա պահածո, ինչը գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը 99.7 տոկոսով:
Դրական ցուցանիշներ կան նաև մսի և բանջարեղենի պահածոների արտադրությունում: Տարվա վերաբերյալ ընդանուր գնահատական տալը դեռևս վաղ է, սակայն տարեսկզբի ակտիվությունը դրական միտումներ է խոստանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1877446582535268&id=100008098336391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել