576.8 տոննա պահածո՝ տարեսկզբին


13:38 , 17 ապրիլ, 2017

Похожее изображениеՀաշվի առնելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները` կարելի է փաստել, որ 2017 թվականի առաջին երկու ամիսները լավ են դասավորվել պահածոների արտադրության համար:

Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 576.8 տոննա պահածո, ինչը գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը 99.7 տոկոսով:

Դրական ցուցանիշներ կան նաև մսի և բանջարեղենի պահածոների արտադրությունում: Տարվա վերաբերյալ ընդանուր գնահատական տալը դեռևս վաղ է, սակայն տարեսկզբի ակտիվությունը դրական միտումներ է խոստանում: