Ռուսաստանցիները սկսել են վատ վերաբերվել ԹրամփինYerkir.am-ը գրում է.

Ռուսաստանցիները վերջին ամսվա ընթացքում սկսել են ավելի վատ վերաբերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցումները:

Այսպես` Թրամփին բացասական է վերաբերվում ռուսաստանցիների 39 տոկոսը, նախկինում այդ ցուցանիշը 7 տոկոս էր: Դրական Թրամփին վերաբերվում հարցվածների 13 տոկոսը: Թրամփին չի վստահում ռուսաստանցիների 31 տոկոսը, ԱՄՆ նախագահից հիասթափվել է հարցվածների 29 տոկոսը:

Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում հասցված հարվածները սառը ցնցուղ դարձան ռուսաստանցիների համար, ովքեր հույս ունեին, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարևլավվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել