Հայաստանը 2017թ. ապրիլի 17-ից արդեն ունի նոր խաղի կանոններով հարևան՝ ի դեմս Թուրքիայի: Իրականում ես շատ եմ մտահոգվում հենց այսօրվա Թուրքիայի վարքով: Էրդողանին տրվել է անսահմանափակ հնարավորություն ռազմական տեսանկյունից: Նա կարող է միանձնյա որոշում կայացնել և ռազմական գործողություններ սկսել, իսկ եթե խորհրդարանը փորձի դիմակայել, կարող է այն ցրել: Էրդողանի հաջորդ քայլը լինելու է ազատվել եվրոպական զսպաշապիկից, իսկ դրա համար շատ բան պետք չէ: Ինչպես ինքը երեկ հայտարարեց, վերականգնելու է մահապատիժը, որից հետո եվրոպական երկրների ազդեցությունից կազատվի: Մեր կողքին ունենալ այսօրվա Թուրքիա, նույնն է ունենալ հարևան, ով ունի կատաղած շուն, որը շղթայված չէ: Մնում է միայն հուսալ, որ Սահմանդրությամբ ամրակայված մեկ ազգ եզրույթը կդառնա այն կայծը, որից կբռնկվի կրակ: Հենց այս եզրույթն էր հիմնական պատճառը, որ ազերիներով բնակեցված Իգդիրը 65,20 տոկոսով ՈՉ ասեց Սահմանադրության փոփոխությանը: Սպասենք դեպքերի զարգացման ընթացքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/404678513245429?notif_t=close_friend_activity¬if_id=1492408272197903
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



