Մենք մեծ սիրով ենք պատրաստվում տոնին. Մարիամ Ամիրյանը՝ ԱՄՆ-ում Սուրբ Զատիկը նշելու մասինLife.panorama.am-ը գրում է.
 Այսօր Սուրբ Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
 Օրվա խորհրդի մասին Life.panorama.am-ը զրուցել է ԱՄՆ-ում բնակվող Արտավազդ Ամիրյանի կնոջ՝ Մարիամ Ամիրյանի հետ եւ տեղեկացել, թե ինչպես են այս տոնը ԱՄՆ-ում նշում:
 «Մենք մեծ սիրով ենք պատրաստվում տոնին, այս տոնը մեր ընտանիքի ամենասիրելի տոներից մեկն է, եւ արդեն մեր ճուտիկի հետ միասին ավելի առանձնահատուկ է լինելու թե՛  օրը, եւ թե՛  զարդարանքը այդ օրվա թեմայով, որպեսզի իրեն էլ հետաքրքիր ու հաճելի լինի: Իհարկե, դրսում մի քիչ այլ է, բայց, փառք Աստծո, այստեղ ունենք հայկական առաքելական հրաշալի եկեղեցիներ, որտեղ եւ՛ տոներն են նշվում, եւ կիրակնօրյա պատարագները, ժամերգությունները: Նաեւ հաճելին այնն է, որ հատկապես տոն օրերին այստեղ գտնվող, կարելի է ասել ամբողջ հայությունը եկեղեցի է գալիս»,- պատմեց Մարիամը՝ հավելելով, որ թեկուզ արտերկորւմ կարողանում են պահպանել ավանդույթները.

«Եթե կապը պահում ես, այդքան էլ դժվար չէ հետևել ավանդույթներին, ուղղակի ավելի շատ ցանկություն է պետք, իսկ մեր պարագայում շատերիս մոտ ցանկությունը կա, մենք էլ փորձում ենք պահպանել եւ հետևել մեր ավանդույթներին, տոներին, չէ, որ դարերից ի վեր գոյություն ունի այն փաստը, որ մեր հավատքի եւ կրոնի շնորհիվ է մեր ազգը պահպանվել ու պահպանել, իր ազգային ինքնագիտակցությունը, եւ հատկապես, այն, որ օտար երկրում ենք գտնվում, առավել պետք է պահպանենք, հանուն մեր երեխաների»:

Մարիամը նկատեց, որ մեծ ուրախությամբ են պատրաստվել այս տոնին.

«Ձվախաղն ամենահաճելի պահերից մեկն է. Զատկին, մենք նախընտրում ենք կարմիրը եւ բնական ճանապարհով, սոխի շերտերից ստացված գույնը, քանի որ դա հենց համարվում է զատկին խորհրդանշող գույնը: Հետաքրքիր դեկորատիվ իրեր արդեն ընտրել ենք, շուտով արդեն մեր տան սիրուն անկյունը կձևավորենք: Ի դեպ՝ Օսիին շատ հետաքրքիր է այս ամենը,  առհասարակ, նա շատ հետաքրքրասեր աղջիկ է: Հիմա գույները, իրերը, նապաստակները շուտով կշեղեցն նրա ուշադրությունը, հատկապես ձուն ջարդելու արարողությանը կփորձենք նրան մասնակից դարձնել»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել