Մարդիկ բոլոր ժամանակներում փորձել են գուշակել ապագան և հասկանալ, թե դեպի ուր է գնում աշխարհը։ 19-րդ դարի ֆրանսիացի արտիստ Ժան-Մարկ Կոտեն իր «2000 թվականին» կոչվող նկարների շարքում նկարագրում է, թե ինչպիսին կլինի կյանքը 21-րդ դարում։

2000 թվականին մարդիկ ոչ թե կարդում, այլ «լսում են» թերթերը։

Ավելի արագ քայլելու համար գրեթե բոլորը նախընտրում են կրել անվավոր կոշիկներ։

Մարդիկ մեքենաներով ճակատամարտում են միմյանց դեմ։

Երեխաները կարողանում են օդում սավառնել։

Կանայք հարդարվում են հատուկ սարքերի միջոցով։

Կետերի օգնությամբ մարդիկ ստորջրյա ճամփորդությունների են գնում։

Մարդիկ էլեկտրական սարքերի միջոցով են տեղեկություններ ստանում. գրքերը լցնում են սարքի մեջ, և այդպես գրքի տեղեկությունները փոխանցվում է մարդու ուղեղին։

Շատերը նախընտրում են ապրել շարժական տներում։

Համերգներին երաժշտական գործիքներն ավտոմատ կերպով են նվագվում՝ առանց երաժիշտների։

Գյուղատնտեսական աշխատանքներն ու կենդանիների խնամքը նույնպես ավտոմատ կերպով է իրականացվում։

Փոստատարները նամակներն առաքում են թռչող սարքերի միջոցով։

Վարսահարդարների գործը թեթևացնելու համար օգնության են գալիս հատուկ սարքերը։

Անգամ ուտելիք պատրաստելիս են մարդիկ օգտվում էլեկտրական սարքերից։

Ոստիկանները օդում կարողանում են ձերբակալել հանցագործներին։

Գործում է օդային ուղևորափոխադրում. մարդիկ «օդային խցիկներով» են հեռու տեղեր գնում։



