Armlur.am-ը գրում է.
2016 թ. ապրիլի 30-ին պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատար Արսեն Հակոբջանյանը «Եղնիկներ»-ի դիրքերում  ստացել է ականապայթյունային վիրավորում. վնասվել են սրունքը, կրունկն ու թաթը: Արսեն Հակոբջանյանը երրորդ կարգի հաշմանդամ է, սակայն դեռ հաշմանդամության կենսաթոշակ չի ստացել:
 ArmLur.am-ի հետ զրույցում Արսենը պատմեց, որ «Եղնիկների դիրքերում» թշնամու ոտնահետքերի հետևից գնալու ժամանակ է վիրավորվել ականի պայթյունից: «Ոտնաթաթս` խաղով փշրվեց: Առաջին օգնություն ցույց տվեց զինվորս: Չէի ուշաթափվել. բացատրեցի` ոնց գա, որ ինձ դուրս հանի»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել