Panarmenian.net-ը գրում է.«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն: Այդ մասին տեղեկացրել է Հովհաննեսի Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:
«Այս պահին Հովհաննեսը բժշկի մոտ խորհրդատվության է: Ոտքն այնպիսի վիճակում է, որ անհրաժեշտ է վերականգնողական բուժում: Հովհաննեսը նաև ներքին օրգանների հետ կապված գանգատներ ունի՝ լյարդի, երիկամների, աղիքների: Ընդհանուր վիճակը շատ վատ է: Նուբարաշենի պայմաններին բոլորս ծանոթ ենք», - նշել է նա։ Փաստաբանն ընդգծել է, որ Հովհաննեսն արդեն 9 ամիս է, ինչ պատշաճ բուժօգնություն չի ստացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/237664/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



