Տոնական օրերի թանկացումներն օրինաչափությո՞ւն, թե՞ սպառողների շահերի ոտնահարումAysor.am-ը գրում է.

Ինչպես նախատոնական և տոնական մյուս օրերին, Զատկի տոնին էլ հայաստանյան շուկայում թանկացումներից խուսափել չեղավ. կանաչեղենի գինը գրեթե կրկնակի է բարձրացել, զգալի բարձրացել է նաև ձվի և ձկան գները։

Սա, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի, օրինաչափություն է։

«Ըստ էության, գործ ունենք օրինաչափության հետ։ Նախորդ տարիների հետ համեմատության մեջ այս տարի թանկացումն ավելի քիչ է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանն՝ ընդգծելով, որ սա հետևանք է գյուղոլորտի բացարձակապես ազատականացված վիճակի, ինչը Հայաստանի նման երկրում անթույլատրելի է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել