Картинки по запросу աժԱԺ կանոնակարգ օրենքն ասում ա. «Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք»: Իրականում ժողովրդավարության համար ուրիշ ոչինչ պետք չէ:

Եթե ունես օրենք, որը հավաքել է 50,000 ստորագրություն, ուրեմն՝ այն քննարկվելու է: Ու քվեարկելուց էլ քեզանից ա կախված, թե ոնց ես տուպիկ գցում «ժողովրդի» ընտրյալներին, որ չկռուտիտվեն:

Եթե չունես 50,000 ստորագրություն, ուրեմն՝ կա՛մ օրենքդ էն չի, կա՛մ դու...

Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք չի ձգտել ԱԺ մտնել: ԱԺ-ն հստակ ֆինանսական հարց ա լուծում: Մարդկանց աշխատավարձ ա տալիս, որ կարողանան նստեն, պրոֆեսիոնալ կերպով, օր ու գիշեր օրենք գրեն: Նույնիսկ եթե 5%-ի շեմը չես անցնում, այլ հավաքում ես ընդամենը 3%, պետությունը քեզ որոշ չափով ֆինանսավորում է, որ ստիպված չլինես ցերեկը գնաս գործի, գիշերն էլ տանը օրենք գրես:

Դրա հետ մեկտեղ ներկայիս ԱԺ կազմի հետ հույսեր չեմ կապում իմ կողմից նշված բազմաթիվ պատճառներով, որոնցից հիմնականը ծրագրերի բացակայությունն է: Այն պատգամավորը, որ մտնում է ԱԺ ու մտնելուց առաջ չի ասում՝ մտնելուց հետո ինչ օրենք է գրելու, ուրեմն՝ զուտ մանդատի համար է գնում: Իմ ուզած պատգամավորը մասնագիտությամբ իրավաբան է, ում այդ 400 հազար դրամ աշխատավարձը պետք է, որ գործ անի: Իմ ուզած պատգամավորը ոչ ելույթներ ա ունենալու, ոչ բառիգություն ա անելու: Տուպը առավոտը գնալու ա գործի, իմ ուզած օրենքը շնորհքով գրի, դնի քվեարկության: Էդ ելույթ-մելույթ... բարոյահոգեբանական լեկցիաները... մատ թափ տալը... էդ սաղ ես էլ կարամ անեմ ԱԺ-ից դուրս:

Բայց ասածս դա չէ: Ձեզ թվում էր, որ Արթուր Դանիելյանին չընտրելով դուք կխուսափե՞ք իրենից: Չէ մի չէ... Նշված օրենքը նշանակում է, որ դուք, իմ հարգելի համաքաղաքացիներ, քաքի մեջ եք, որովհետև դուք ինձ պետք եք: Ինձ պետք են ձեր ստորագրությունները: Ու հլը կտեսնենք, թե ոնց չեք ստորագրի կամ ոնց դեմ կքվեարկեք: Կեցցե՛ 50,000 քաղաքացիների տեռոռը։

Հ.Գ. Փնտրվում է 5 չխոսկան իրավաբան, ում վեջին չի ո՛չ ՍԱՍ-ը, ո՛չ Արտակը, ո՛չ ԵԱՏՄ-ն, ո՛չ հայու գենը, ո՛չ ՆԱՏՕ-ն, ոչ ազգային արժանապատվությունը: Չխոսկան, գործից ջոգող, ապագա պատգամավոր իրավաբան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել