Tert.am-ը գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել վարույթ իրականացնող մարմնի՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Ալեքսան Սամսոնյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

«Ամենաուռճացված գներով, երբ ծառերի քանակն էր ավելացվել և օրենքով սահմանված կարգի խախտմամբ պատճառված վնասը բազմապատկվել էր տասը գործակցով և ըստ իրենց կազմում էր 2 մլն 860 հազար դրամ էր, ես առաջարկել եմ 3 մլն դրամ գրավի գումար, բայց դատարանը նախընտրեց, որ չորս երեխա, այդ թվում երեք անչափահաս երեխա ունեցող անձին, ով իր խնամքին ունի երկրորդ կարգի հաշմանդամ մայր, նախկինում չդատված, 3 բարձրագույն կրթություն ունեցող մարդուն կալանավորի: Ես չգիտեմ դատարանը սրանով ինչ խնդիր լուծեց, բայց իմ կարծիքով արդարադատության հաստ ծառի բույնը դատական նման ակտերը սղոցով կտրում են»,- ասաց պաշտպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել