Image result for Borussia DortmundՔննիչները լրջորեն կասկածում են, թե գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի վայրում թողնված գրառումը իրոք կատարել են իսլամիստները: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել են WDR, NDR հեռուստաալիքները և Süddeutsche Zeitung պարբերականը:

«Նախաքննության պատվերով անցկացված հետազոտությունը տեղիք է տալիս «լուրջ կասկածների» այն մասին, որ «գրառումը կատարել են արմատական իսլամիստները»,- հաղորդում են ԶԼՄ-ները: Գրառումը երեք օրինակով գտել են ավտոբուսի հենց կողքին:

Չնայած գրառման հեղինակները պնդում են, թե գործել են «հանուն Ալլահի», իրավապահները դեռևս համարում են, որ այդպիսի պնդման միակ նպատակն է ստեղծել իսլամիստների կողմից կատարվող ահաբեկչության նմանություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել