Armtimes.com-ը գրում է.«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակումով Հայաստանը ավելի լուրջ դերակատարում կամ մասնակցություն կունենա ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացի վրա, ինչը հույս է տալիս, որ այդ կառույցը վերջապես կդառնա տարածաշրջանում ավնգտանգություն ապահովելու քաղաքական գործոն»,- մեզ հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա՝ Խաչատուրովի նշանակումը կարեւոր է նաեւ այն իմաստով, որ երկու տարի տեւող վեճը լուծվեց Հայաստանի առաջարկած տարբերակով: «Սա կարեւոր է, որովհետեւ Հայաստանը նախորդ տարի եղել է ՀԱՊԿ նախագահող երկիր, մեր նախագահության ընթացքում մշակել ենք կազմակերպության զարգացման ռազմավարություն եւ հիմա Խաչատուրովի նշանակումը հնարավորոթյուն կտա այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն ուղղված քայլեր անելու: Բացի դրանից՝ Հայաստանը ավելի լուրջ դերակատարում կամ մասնակցություն կունենա ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացի վրա եւ այս ամենը իհարկե ինչ-որ չափով հույս է տալիս, որ այդ կառույցը վերջապես կդառնա տարածաշրջանում ավնգտանգություն ապահովելու քաղաքական գործոն: Կամ գոնե եթե չդառնա՝ ինչ-որ չափով կմեծանա դրա դերակատարությունը, ինչը մինչ այս այդպես չի եղել»,- ընդգծեց քաղաքագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


