Armtimes.com-ը գրում է.
 Ախալքալաքի շրջանային ժողովի արտահերթ նիստը, որը պետք է քննարկեր հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պատճառով չի կայանա: Ախալքալաքի շրջանային ժողովը կազմված է 37 անդամներից, որոնցից 32-ը ազգությամբ հայ են: Շրջանային ժողովի նիստի կայացման եւ որեւէ հարց օրակարգում ներառելու համար անհրաժեշտ է Ժողովի 1/3-րդ-ի կամ` 13 պատգամավորի մասնակցություն:
 Ախալքալաքի քաղաքային ժողովի պատգամավորներին` հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկ է արել «Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ»-ը: Կազմակերպության անդամներից Նորիկ Կարապետյանը «Ալիքի» հետ զրույցում ասաց, որ պատգամավորների վրա ճնշում է գործադրվել:
 «Շրջանային ժողովի նախագահը իր կազմով` տեղակալի հետ ճնշումներ գործադրեց պատգամավորների վրա, ինչի հետեւանքով 13 պատգամավորից 3-ը` Պարգեւ Յուրդանյանը, Արմեն Բոլոթյանը եւ Գրիգոր Ծորմուտյանը հրաժարվեցին: Որոշ պատգամավորներ էլ ասում են` դա մեզ պետք չէ, ճիշտ ժամանակ չէ, սա ինչ-որ խաղ է եւ այլն»,- ասել է նա:
 Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի խոսքերով, ստորագրությունը չեղարկած պատգամավորները ծանոթ չեն եղել հայտարարության տեքստին: Ինքը` Մովսիսյանը չի ստորագրել հայտարարության տակ, քանի որ ինչպես նշում է. «երբ որ դիմումը ուղղված է շրջանային ժողովի նախագահին, նա չի ստորագրում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել