Գաղտնիք չէ, որ շատ երկրներում հիանալի բնությանն ու պատմական վայրերին մեծ վնաս են հասցնում զբոսաշրջիկները։ Բայց, միևնույն ժամանակ, կան այնպիսի երկրներ ու քաղաքներ, որոնք հենց զբոսաշրջության շնորհիվ են պահպանում իրենց գոյությունը։ Այսպիսով՝ պետք է հասկանալ, թե ինչպես կարող են զբոսաշրջիկներն այցելել որևէ տեսարժան վայր՝ առանց դրան վնաս տալու։ Տեսնենք այն 15 պատմական վայրերը, որոնք արդեն իսկ վտանգված են զբոսաշրջիկների պատճառով։

15. Քեոփսի բուրգ, Եգիպտոս

Pyramids of Giza, Egypt

Բացի բուրգերի շուրջ տեսանելի ամբողջ աղբից` շատ զբոսաշրջիկների բռնել են առանց թուլատվության բուրգերի վրա մագլցելիս։

14. Վենեցիա, Իտալիա

Venice, Italy

Այստեղ զբոսաշրջությունը չափից դուրս է տարածվել՝ հանգեցնելով նրան, որ վերջին 30 տարվա ընթացքում քաղաքը կորցրել է իր բնակչության կեսը ու այն վերածվել է զբոսաշրջության կենտրոնի։

13. Էվերեստն ու շրջակա գյուղերը, Նեպալ

Mount Everest (and surrounding villages), Nepal

Էվերեստի գագաթը մագլցողների քանակը կտրուկ աճել է։ Մեկ այլ խնդիր է աղբը։

12. Անտարկտիդա

Antarctica

Քանի որ չկան պատասխանատուներ, որ կհետևեն շրջակա միջավայրի մաքրությանն ու պաշտպանությանը, այստեղ խնդիրները շատ ավելի լուրջ են։

11. Մաչու Պիկչու, Պերու

machu-picchu

Տեղի իշխանությունների թուլությունն ու անպատասխանատվությունը զբոսաշրջության այդպիսի մեծ ծավալների դեպքում լուրջ վնասներ են հասցրել Մաչու Պիկչուին։

10. Պարթենոն, Հունաստան

Parthenon

Մինչ Հունաստանը հենվում է զբոսաշրջության վրա. այստեղ այն պարզապես քայքայիչ ազդեցություն է ունենում։

9. Սթոունհենջ, Միացյալ Թագավորություն

stonehenge sunset

Զբոսաշրջիկները գրում են քարերի վրա, ծամոններ կպցնում ու ամեն կերպ վնաս հասցնում մաքրությանը։

8. Վադի Ռամ, Հորդանան

Wadi Rum, Jordan

Զբոսաշրջիկները մեծ վնաս են հասցնում անապատին՝ իրենց մեքենաներն այստեղ փորձարկելով։

7. Ջայսալմեր, Հնդկաստան

Jaisalmer, India

Շատ զբոսաշրջիկներ որոշում են մնալ հենց կառույցի ներսում, ինչի հետևանքով, օրինակ, ջրային պաշարների օգտագործման աճը մեծ վնաս է հասցնում այս հնագույն հուշարձանին։

6. Իսլանդիա

Iceland

Այստեղ ևս զբոսաշրջության կտրուկ աճը հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտմանն ու վնասմանը։

5. Կոսումել, Մեքսիկա

Cozumel, Mexico

Չնայած կղզու տնտեսությունը մեծապես կախված է զբոսաշրջությունից, դրա աճող տեմպերը վնաս են շրջակա միջավայրին ու մշակութային պատմությանը։

4. Բալի, Ինդոնեզիա

Bali, Indonesia

Շրջակա միջավայրն աղտոտվում է, երթևեկությունն աճում ու ճնշում է տեղի մշակույթն ու կյանքը։

3. Չինաստանի Մեծ պատը

Cinque Terre, Italy

Զբոսաշրջության աճող տեմպերը հանգեցրել են մեծ հաճախականությամբ էրոզիաների։

2. Կոլիզեում, Իտալիա

Roman Colosseum, Italy

Չնայած նկարներում ամեն բան հրաշալի է թվում, այնտեղ գնալու դեպքում Դուք պարզապես կապշեք՝ տեսնելով, թե ինչպես են մարդիկ աղտոտում՝ իրենց ետևից աղբ թողնելով։

1. Լասկո, Ֆրանսիա

Lascaux, France

Հասանք արդեն վառ օրինակի, երբ զբոսաշրջիկներն ավերել են տեսարժան վայրը։ Նախապատմական ժամանակների այս քարանձավը փակվեց 1963 թվականին՝ բացահայտվելուց ընդամենը 20 տարի անց՝ զբոսաշրջիկների անկառավարելի ամբոխի պատճառած վնասների հետևանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել