Հնում գրեթե բոլոր երկրներում էլ մահապատիժն ընդունված էր, սակայն յուրաքանչյուր երկիր ու մշակույթ ուներ մահապատժի սեփական եղանակները։ Մարդիկ բավականին կրեատիվ են եղել այն հարցում, թե ինչպես կարելի է հնարավորինս շատ ցավ պատճառել հանցագործին։ Ուղղակի սարսափելի է տեսնել, թե ինչ դաժանությամբ էին հրապարակայնորեն սպանում գողերին կամ մարդասպաններին։ Ահա մահապատժի 5 ամենասարսափելի եղանակները, որոնք, բարեբախտաբար, անցել են պատմության գիրկը։

1. Մարդուն այս եղանակով սպանելու համար նախ և առաջ նրան գլխի վրա կախում էին, որպեսզի արյան շրջանառությունն ուղեղի շրջանում լավանա։ Ապա երկու դահիճներն սկսում էին մեծ սղոցով մարդուն ոտքերի մեջտեղից կտրել։ Գլխի վրա կախված լինելը թույլ էր տալիս դատապարտյալին սղոցման գրեթե ողջ ընթացքում գիտակից վիճակում լինել և զգալ ամբողջ ցավը։ Սովորաբար մարդը մահանում էր այն ժամանակ, երբ սղոցը դիպչում էր նրա ողնաշարի կարևոր հատվածներին։

2. Այս եղանակը Դրակուլա Վլադի ամենասիրելիներից էր։ Դեռ 15-րդ դարում Ռումինիայում մահապատժի ենթարկվողին ստիպում էին նստել նկարում պատկերված սուր ձողի վրա։ Երբ մարդուն բարձրացնում էին ձողի վրա, թողնում էին, որ մարմինը ձգողականության ուժով ընկնի ներքև և ձողը «բնական ճանապարհով» մխրճվի նրանց մեջ։ Երբեմն մարդիկ այդ վիճակում մինչև անգամ 3 օր ապրում էին՝ տանջվելով ու գոռալով։ Ասում են՝ Վլադ թագավորը մի անգամ 20 000 մարդու էր դատապարտել մահապատժի և ճաշելու ընթացքում դիտում ու վայելում էր նրանց մահը։

3. Մահապատժի այս գործիքն ուներ երկու ծայր, որոնք գոտիով ամրացվում էին մարդու վզին՝ կրծքավանդակին դեմ-հանդիման։ Այս եղանակի միջոցով մարդուն ողջ մնալու անիրական հնարավորություն էր տրվում. նրան կախում էին օդում և եթե հանկարծ փորձեր քնել ու գլուխը կախել, սրածայր գործիքը միանգամից կմխրճվեր նրա կոկորդի ու կրծքավանդակի մեջ։ Բնականաբար, ոչ ոք չէր կարողանում մի քնաի ժամից ավել գլուխն ուղիղ ու ձիգ պահել։

4. Այս գործիքն ի սկզբանե օգտագործվում էր մեղադրյալ անձից խոստովանություն և ցանկալի ցուցմունք կորզելու նպատակով, սակայն հետագայում դարձավ նաև դանդաղ մահապատժի տարբերակ։ Սարքի միջոցով սկզբում ջարդում էին մարդու ձեռքերի ու ոտքերի մատները, ապա ծնկներն ու արմունկները։ Նաև կար այս գործիքի ավելի մեծ տարբերակը, որը նախատեսված էր արագ մահվան՝ միանգամից գլուխը փշրելու համար։

5. Այս մկրատաձև սարքի միջոցով դահիճներն առանց ջանք գործադրելու կտրում էին մարդկանց լեզուները։ Սկզբում հատուկ գործիքով բացում էին մահապատժի ենթարկվող անձի բերանը, ապա լեզուն մտցնում մկրատի երկու ծայրերի մեջտեղը և մկրատի պտուտակը դանդաղ պտտում։ Րոպեներ անց լեզուն պոկվում և դուրս էր թռչում բերանից։ Սա, իհարկե, միանգամից մահ չէր առաջացնում, սակայն կազմում էր մահապատժին նախորդող տանջանքների մի մասը։



