Картинки по запросуՌուսաստանում բնակվող ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ Աֆղանստանում գտնվող թունելային համալիրը, որի վրա նախօրեին Պենտագոնը ռումբ է նետել, կառուցվել է Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ: Այս մասին Սնոուդենը գրել է Twitter-ի իր էջում:

«Եվ մենք Աֆղանստանում ռմբակոծում ենք մոջահեդների թունելների այս ցանցե՞րը: Մենք ինքներս ենք վճարել դրա համար»,- գրել է Սնոուդենը՝ գրառմանը կցելով The New York Times-ի 2005թ. հոդվածի հղումը:

Հրապարակման համաձայն՝ այսպես կոչված Տորա-Բորա քարանձավների շինարարությունն Աֆղանստանի արևելքում ֆինանսավորվել է 1980-ական թթ. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից: Այդ ժամանակ Վաշինգտոնն աջակցել է մոջահեդներին, որոնք Աֆղանստանում կռվում էին խորհրդային զորքերի դեմ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նախօրեին առաջին անգամ ռազմական գործողություններում կիրառել է ամենահզոր ոչ միջուկային ռումբը, որի թիրախն են դարձել Աֆղանստանում ԴԱԻՇ-ի զինյալները, վերջիններիս թունելային համակարգը, որը նրանք օգտագործում էին տեղաշարժման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել