
Թուրքիան կարող է հրաժարվել Եվրասիական միության անդամ դառնալու 54 տարվա փորձերից այն բանից հետո, երբ միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը ցույց տվեց ԵՄ-ի ներսում առկա թուլությունը և մասնատվածությունը, գրում է Express-ը:
Ինչպես նշվում է, Եվրամիությունը Թուրքիային խոստացել էր անդամակցություն տաս տարվա ընթացքում և վերջերս առաջարկել էր արագացնել անդամակցությունը՝ փորձելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համոզել զերծ պահել 3 միլիոն զբոսաշրջիկներին Եվրոպա այցելություններից:
Newsnight հեռուստաալիքում ելույթի ժամանակ Էրդողանի գլխավոր խորհրդական Իլնուր Սևիկը հայտարարել է, որ թուրքական կառավարությունն այլ կարծիք ունի ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Brexit-ից հետո: «Փորձում ենք ԵՄ մտնել այն ժամանակ, երբ դուք լքում եք այն: Հեգնանքը կայանում է նրանում, որ մենք բազմիցս ենք փորձել, բայց մեզ այդպես էլ չեն ընդունել: 54 տարի շարունակ նստած ենք եղել շեմին՝ աղքատների նման, և մեր ժողովուրդը շատ դժգոհ է»,-ասել է նա:
Ինչպես նշում է պարբերականը, նման հայտարարություն հնչում է Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին նախապատրաստվելու ֆոնին, որը նախագահ Էրդողանին թույլ կտա ընդլայնել իր լիազորությունները:



