Panorama.am-ը գրում է.
 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցող Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը հաջող է գնահատել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
 «Նշեմ, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը հաջող ընթացք ունի, միասին մենք ունեցանք արդյունքներ տնտեսական օպերատորների համար ունիվերսալ կանոններով օժտված ծավալուն միասնական շուկայի ձևավորման և ամրապնդման գործում»,- ասել է ՌԴ նախագահը և հավելել, որ ԵԱՏՄ միասնական շուկան կատարել է անվտանգության բարձիկի դեր:
 Պուտինի խոսքով, շուկայի գործառնության շնորհիվ Ղազախստանում զարգանում է մեքենաշինության ոլորտը, Ղրղզստանում պայմանններ ես ստեղծվում տեքստիլ արդյունաբերության և կարի արտադրության զարգացման համար, Իսկ Հայաստանում ավելացել է գյուղմթերքների արտահնումը դեպի ռուսական շուկա: Բելառուսի հետ ակտիվորեն զարգանում է կոոպերացիայի ոլորտը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել