Panorama.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցող Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունը հաջող է գնահատել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Նշեմ, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը հաջող ընթացք ունի, միասին մենք ունեցանք արդյունքներ տնտեսական օպերատորների համար ունիվերսալ կանոններով օժտված ծավալուն միասնական շուկայի ձևավորման և ամրապնդման գործում»,- ասել է ՌԴ նախագահը և հավելել, որ ԵԱՏՄ միասնական շուկան կատարել է անվտանգության բարձիկի դեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել