Գյուղատնտեսության զարգացման խնդիրը պետության համար առաջնահերթ նշանակություն ունի: Գյուղատնտեսության ոլորտում առանձնանում է ջերմոցային տնտեսությունների դերը, որոնք հնարավորություն են տալիս տարվա ընթացքում մեծ քանակությամբ բերք ստանալ:
Ներկայումս մշակվում են ջերմոցային տնտեսությունները խրախուսելու ծրագրեր, որոնց մեջ է նաև ջերմոցի կառուցման 8,6 մլն դոլար արժեցող ներդրումային ծրագիրը, որի շահութաբերության ներքին տոկոսադրույքը 20 տոկոս է:
Այս ներդրումային ծրագրով նախատեսվում է Հայաստանում հիմնել լոլիկի մեծ արտադրություն՝ կառուցելով 6 հա ընդհանուր մակերեսով բարձր տեխնոլոգիական ջերմոցային տնտեսություն: Այն հագեցած է լինելու ժամանակակից լուծումներով, ունենալու է վերահսկողության համակարգ, ջեռուցման և ոռոգման համակարգեր, սառը պահեստավորման համակարգ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1875752992704627&id=100008098336391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել