Panorama.am-ը գրում է.
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը համարում եմ բավականին արդյունավետ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում ԱԺ-ն ընդունել է 1020 օրենք, 190 միջազգային պայմանագրեր, նոր Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, ԱԺ կանոնակարգ օրենք, Հարկային օրենսգիրք և այլն:
«Այն բուռն համագործակցությունը, որ իշխանությունն ու ընդդիմությունն ունեցան ապրիլյան դեպքերի ժամանակ, ինչը ոգևորեց սահմանը պահող զինվորներին, կարծում եմ, որ շատ հարցերում մենք կարող ենք ունենալ բավականին արդյունավետ աշխատանք: Հուսով եմ, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը Հայաստանի պատմության մեջ նոր էջ կգրի, քանի որ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մուտք ենք գործում խորհրդարանական կառավարման համակարգ»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոսեց նաև «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մասին:
«Չէի ցանկանա ՍԴ փոխարեն պատասխաններ տալ, բայց եթե նայում եմ նախորդ ընտրություններին քանի կետով էին դիմում, իսկ այս ընտրություններին քանի, բավական առաջընթաց կա, որովհետև երեք հիմքով են դիմել: Իսկ դրա պատասխանը կտա Սահմանադրական դատարանը»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



