Panarmenian.net-ը գրում է.
 Դեպի Ռուսաստան միջազգային ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականցվեն բացառապես ավտոկայարաններից:
 2017-ի հունվարին մրցույթ էր հայտարարվել 12 երթուղու համար: Մասնակցության հայտ էր ներկայացրել 20 ուևորափոխադրող կազմակերպություն, 1 երթուղու համար հայտեր չեղան:

Տրանսպորտի ոլորտի օրենսդրական բարեփոխումներից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն 2017-ի հունվարին նախաձեռնել էր դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր նոր երթուղիների կազմակերպում:

Նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշել է, որ մրցույթների արդյունքներն արդեն ամփոփվել են, ընտրվել է 11 լավագույն ընկերություն, որոնք ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ և ուղևորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ:

«Կոչ ենք անում ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու օգտվել կանոնավոր փոխադրողների ծառայություններից, քանի որ այդ փոխադրումները որակապես շա՛տ ավելի բարձր են և, որ ամենակարևորն է, անվտանգ: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հայավտոկայարան» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերից ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում»,- ասել է նախարարի տեղակալը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել