Ոմանք յոգան համարում են կրոն, ոմանք կարծում են, որ այն ընդամենը ֆիզիկական վարժությունների շարք է, մյուսների կարծիքով այն հոգեբանական համակարգ է՝ ուղղված հոգու կատարելագործմանը: Իրականում յոգան հարաբերություն է: Այս բառի սանսկրիտյան արմատը՝ «յուջ» կամ «ցուգ» նշանակում է միավորում կամ ազատում: Յոգայով զբաղվող մարդու նպատակը տիեզերքի հետ միավորվելն է, որը կոչվում է «սամահադի» կամ «մոկշա»: Յոգան իրենից ներկայացնում է անհատական գիտակցության միավորումը գերագույնի հետ: Յոգ կարելի է անվանել այն մարդուն, ով ամբողջովին հիմնվում է գերագույն գիտակցության վրա: Այսպիսով Ես անհատը միավորվում է գերագույն Եսի հետ:

Այդպիսով յոգան և՛ միջոց է, և՛ նպատակ: Յոգան կարող է հարմարեցվել յուրաքանչյուր մշակույթին կամ կրոնին: Կան յոգայի հնդկական ձևեր, քրիստոնեական, բուդդայական, դաոսյան․ ինչպես նաև յոգայի դասեր են տրվում հոգեբանական կլինիկաներում, բանտերում, վերականգնողական կենտրոններում:

Յոգայի ակունքները գնում են դեռևս մ․թ․ա․ 3300-1700թթ․: Ինդ գետի ափից հայտնաբերվել են կնիքներ, որոնց վրա պատկերված են մեդիտացիայով կամ յոգայով զբաղվող մարդկանց պատկերներ: Եվրոպայում յոգային առաջին անգամ անդրադարձել է Շոպենհաուերը, ում փիլիսոփայական հայացքների ակունքը ուպանիշադներն են (հին հնդկական կրոնա-փիլիսոփայական բնույթի տրակտատներ): Չիկագոյի կրոնների կոնգրեսում Սվամի Վիվեկանանդայի ելույթից հետո 19-րդ դարում, որտեղ նա կարդաց յոգայի մասին լեկցիաներ, Արևմուտքում դրա վերաբերյալ հետաքրքրությունը չի մարել:

Դասական յոգան իր մեջ ներառում է հետևյալ 8 աստիճանները՝

  1. Յամա – համընդհանուր բարոյական պատվիրաններին հետևելը,
  2. Նիյամա – քաղաքավարությունը, ներքին կարգուկանոնը, զսպվածությունը,
  3. Ասանա – ֆիզիկական վարժությունների միջոցով առողջության հասնելը
  4. Պրանայամա – շնչառության կառավարումը կամ շնչառական վարժությունների միջոցով պրանաների (էներգիայի) կառավարումը ինչպես սեփական մարմնում, այնպես էլ դրանից դուրս,
  5. Պրատյահարա – զգացմունքների կառավարումը,
  6. Դհարանա – մտքերը կենտրոնացնելու արվեստը,
  7. Դհիանա – մեդիտացիա (երկար մտածելը),
  8. Սամադհի – Տիեզերքի ոգու հետ միավորվելը (էքստազ, լուսավորում):

Օրգանիզմի կայունությունը կախված է նրա մասերից: Ինչ-որ մի մասի կորուստը կամ հիվանդանալը կարող է վնասել ամբողջ օրգանիզմին: Սա վերաբերում է նաև յոգայի տեսությանը: Բոլոր 8 աստիճանները փոխկապակցված են և լրացնում են իրար: Չնայած թվացյալ տարբերություններին՝ դրանք բոլորը տանում են դեպի նույն նպատակը: Այս 8-ից յուրաքանչյուր մեկի թերացման դեպքում կտուժի վերջնական նպատակը:

Կան յոգայի բազմաբնույթ դիրքեր, դրանցից յուրաքանչյուրն օգնում է մարմնի որևէ մի հատվածի: Ձեզ եմ ներկայացնում հիմնական դիրքերը, որոնց միջոցով կարող եք անգամ տանը ազատ ժամերին զբաղվել յոգայով: Եթե անգամ չհաջողվի հասնել լուսավորման, ապա հոգեկան և ֆիզիկական հանգստության հաստատ կհասնեք:

 

Հորանջում

 

Թիթեռ

 

Կոբրայի դիրք

 

«Գլուխը դեպի ծնկները» դիրք

 

Մահացածի դիրք

 

Պարողի դիրք

 

Ծառի դիրք

 

Լեռան դիրք

 

 

Ադանա Մարտիրոսյան

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել