Այսօր կպատմենք մի տան մասին, որի հնարավոր տերը դառնալու համար բավական է 2 ֆունտ ունենալ: Այս տանտիրոջ անունը Դասթան Լոու է: Դասթանն այն գնեց անշարժ գույքի վաճառքից հավելյալ գումար վաստակելու համար: Տան համար վճարեց 435 000 եվրո: Լոուն շքեղ վերանորոգում արեց, որն արժեցավ 150 000 եվրո, և բնակարանը վաճառքի հանեց 845 000 դոլարով: Սակայն անշարժ գույքն այդպես էլ գնորդ չգտավ:
Այդ ժամանակ Դասթանը հանճարեղ ելք գտավ՝ լոտո, որին կարող է յուրաքանչյուր ցանկացող մասնակցել: Տունն ունի 6 ննջասենյակ, խաղային սենյակ, աշխատասենյակ և տնային կինոթատրոն:
Լոտոյի տոմսն արժե 2 անգլիական ֆունտ (2 եվրոյից քիչ ավել):
Լոտո գնել կարելի է կազմակերպչի կայքում: Արդեն 186 000 տոմս է վաճառվել: Դրանց առավելագույն քանակը 500 000 է:
Վաճառքի ավարտը նախատեսվում է օգոստոսի 1-ին: