Ուշադիր եղեք:
Նամակ ստացա առ այն, որ ես 2011թ. նոյեմբերին չեմ վճարել 5000 դրամ տուգանք, և այժմ այդ գումարը կազմում է 25.000, և այն պետք է մուծվի դատական կարգով: Ման եկա և գտա 1.5 տարի առաջվա տուգանքը և ճիշտ ժամանակին արված վճարման անդորագիրը: Գնալով դատարան՝ պարզեցի նաև, որ իմ դեպքը եզակի չէ, և դատարանում կան բազմաթիվ նմանատիպ գործեր: Եվ նման դեպքերում քաղաքացին ունի 3 տարբերակ՝ կամ գտնել 1.5 տարի առաջ վճարած տուգանքի անդորագիրը, որը քիչ հավանական է, կամ շրջել քաղաքի բանկերով և վճարման ապառատների գրասենյակներով՝ գտնելու համար, թե 2011-ին ինչ է վճարել: Կամ ուղղակի վճարել այդ 25.000՝ խուսափելու համար այդ քաշքշուկից: Հիմա ասեք խնդրում եմ՝ ինչո՞ւ հնարավոր չէ մեր երկրում զերծ մնալ նման սխալներից, ինչո՞ւ է պետությունը սխալվում միայն հօգուտ իրեն, ինչո՞ւ է պետք դատարանը ծանրաբեռնել նման հայցերով: Ես չեմ ուզում հավատալ, որ այստեղ միտումնավորություն կա, և նպատակը բյուջեն լցնելն է: Բայց նման բան չմտածելու համար պարզաբանում եմ ուզում վերը նշված հարցերին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=311129605680769&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել