Microsoft ընկերությունը թողարկեց երկար սպասված Windows 10 Creators Update-ը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ: Եկեք տեսնենք, թե ինչ նշանակալի փոփոխություններ կան այս թարմացման մեջ:
Ձայնով կարգավորումներ
Եթե համակարգչի վրա տեղադրեք մաքուր Windows 10, ապա կարող եք ձայնով կատարել սկզբնական կարգավորումները Cortana օգնականի միջոցով:
Խաղային ռեժիմ
Xbox app հավելվածում հայտնված նոր Game Mode ռեժիմը միացնելու դեպքում համակարգչի պրոցեսորն ու վիդեոքարտը առաջնահերթությունը կտան խաղերին: Այսինքն՝ հետին ֆոնում աշխատող պրոցեսները ավելի քիչ ռեսուրսներ կստանան:
Խաղերի հեռարձակում
Xbox app հավելվածում ավելացել է նաև streaming ֆունկցիա, որի միջոցով խաղասերները կարող են ուղիղ եթերում հեռարձակել և տեսնել խաղերը: Հեռարձակելու համար պետք է խաղի ընթացքում սեղմել Windows + G կոճակները և բացված պատուհանում սեղմել հեռարձակման կոճակը:
Պատկերը պատկերի մեջ
Windows 10-ի հավելվածների համար ավելացել է picture-in-picture գործառույթը: Windows 10-ում ներառված Movies & TV հավելվածը թույլ է տալիս տեղադրել տեսանյութերը ամենավերևում և աշխատելու ընթացքում տեսնել դրանք: Windows 10-ում ներառված Skype հավելվածում նույնպես կա այս ֆունկցիան: Հավելվածներ ստեղծողները կկարողանան այս ֆունկցիան ներդնել իրենց հավելվածներում:
Գիշերային ռեժիմ
Windows 10-ն այժմ կարող է մութ ժամերին նվազեցնել կապույտ գույնը և աչքերի համար ավելի հարմար գույներ ցուցադրել:
Start Menu-ի թղթապանակներ
Start Menu-ում կարող եք ստեղծել թղթապանակներ և դրանցում տեղադրել հավելվածների նշանները:
Պայմանական արգելափակում
Windows 10-ում ավելացել է Dynamic Lock ֆունկցիան, որն արգելափակում է համակարգիչը դրանից հեռանալու դեպքում: Օրինակ՝ կարող եք Bluetootհ-ի միջոցով կապել հեռախոսը համակարգչին և համակարգչից հեռանալու դեպքում այն ավտոմատ կարգելափակվի:
Paint 3D
Windows 10-ում ավելացել է հայտնի paint ծրագրի եռաչափ տարբերակը, որը կոչվում է Paint 3D: Այս ծրագիրը թույլ է տալիս նկարել եռաչափ տեքստեր, պատկերներ կամ ներմուծել Remix3D.com կայքի օգտատերերի կողմից պատրաստված 3D օբյեկտներ:
Թարմացված Micrososft Edge
Windows 10-ում թարմացել է Micrososft Edge դիտարկիչը: Այժմ կարող եք խմբավորել ու պահպանել որոշ թաբեր՝ հետագայում դրանց բացելու ակնկալիքով: Edge դիտարկչում ավելացել է նաև էլեկտրոնային գրքեր և 360 տեսանյութեր դիտելու հնարավորություն:
Թարմացումների բարելավված կարգավորումներ
Այժմ կարող եք ավելի լավ կարգավորել Windows 10-ի թարմացումները: Օրինակ կարող եք նշել համակարգչի ակտիվ ժամերը կամ մեկ շաբաթով սառեցնել թարմացումները:
Անվտանգության բարելավված կարգավորումներ
Windows 10-ում բարելավվել են նաև անվտանգության կարգավորումները (օրինակ գովազդներ ցուցադրելու համար օգտատիրոջից ինֆորմացիա հավաքագրելը):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել