Արտահանողի համար միջազգային շուկայում մրցունակ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանում մատուցվում է հատուկ ապահովագրական ծառայություն, որը պաշտպանում է արտահանողներին մատակարարված ապրանքների և ծառայությունների դիմաց գնորդների կողմից չվճարման ռիսկերից:
Այն հնարավորություն է ստեղծում հետվճարման պայմանով մատակարարված ապրանքների և ծառայությունների գումարը ստանալ նախապես` մինչև գնորդի վճարումը, անգրավ, կարճաժամկետ վարկի կամ ֆակտորինգի տեսքով:
Սպասվում է, որ արտահանողներին մատուցվող ծառայությունները կընդլայնվեն այնքան, որ հնարավոր կլինի ապահովագրել էքսպորտ կատարած անձանց 95 տոկոսով: Դա ոչ միայն կավելացնի արտահանողների վստահությունն, այլ նաև լրացուցիչ խթան կհանդիսանա այդ ուղղությամբ քայլեր կատարող ձեռներեցների ակտիվության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել