Armtimes.com-ը գրում է.
 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այս պահը երգիչ, դերասան Միքայել Պողոսյանից որեւէ դիմում (այդ թվում Երեւանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակից դուրս գալու մասին) չի ստացել: Մեզ հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը
 ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ ինքը նման լուր չունի, որ Միքայել Պողոսյանը հետ վերցրած լինի ավագանու ցուցակում ընդգրկվելու դիմումը:
 Հիշեցնենք, որ երեկ մեզ հետ զրույցում Միքայել Պողոսյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ի ցուցակում իր լինելը թյուրիմացություն է.

«ՀՀԿ-ի՞: Ես ՀՀԿ-ի ցուցակում չեմ, եթե ես իմանամ, որ ՀՀԿ-ի ցուցակում եմ, հենց վաղն էլ դիմում կտամ՝ դուրս կգամ, ի՞նչ ՀՀԿ-ի ցուցակ...Ինձ հանկարծ էդ ՀՀԿ-մհկ, ոչ մի բանին չխառնեք: Եթե ես ընկել եմ ցուցակի մեջ՝ հենց էսօր կզանգեմ, կասեմ հրաժարվում եմ»,- ասել էր Պողոսյանը: Այս զրույցից հետո մեզ այլեւս չհաջողվեց կապ հաստատել Պողոսյանի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել