Ստամբուլի 22-րդ ծանր հանցագործությունների դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի վերաբերյալ վճիռ է կայացրել՝ հայտնում է թուրքական Diken լրատվական գործակալությունը:
Դատարանի վճռով՝ Ֆիգեն Յուքսեքդաղը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման:
Քրդամետ կուսակցության համանախագահը, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրվում է ահաբեկչական քարոզչություն իրականացնելու հատկանիշներով, ինչի շուրջ էլ ընթացել է դատավարությունը:
Յուքսեքդաղի նկատմամբ առաջադրված են նաև հանրահավաքների և ցույցերի վերաբերյալ օրենքը խախտելու, հասարակության մեջ ատելություն սերմանելու, հանցագործություն կազմակերպելու և ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու հատկանիշներով մեղադրանքներ, որոնց համար թուրքական օրենսդրությամբ նախատեսվում է 30-ից 83 տարվա ազատազրկում:
Թուրքական տարբեր դատարաններում Յուքսեքդաղի նկատմամբ առաջադրված մյուս մեղադրանքների շուրջ դատավարությունները շարունակվում են:



