Ամենայն Սյունյաց խայտառակություն հանդիսացող Լիսկան էլի ցույց է տվել կանանց հետ վարվեցողության իր խիստ «տղամարդկային» մոտեցումը։ Եթե նախորդ անգամ նա հարվածել էր կին գործարարի, ապա այս անգամ մեր լեռնային էլեգանտության կրող մականունավորը հայհոյել է Զարուհի Փոստանջյանին։ Մեջս հիմա երկու հարց է եռում.

Այ Լիսկա, քեզ քո հայրը փոքր ժամանակ չի սովորեցրել, որ տղամարդը կնոջ հետ պետք է տղամարդավայել պահի իրեն ու չմոռանա արժանապատվության մասին։ Դու քեզ լավ կզգայիր, եթե ինչ որ մեկը քո մոր, կնոջ, քրոջ կամ աղջկա հետ վարվեր այն կերպ, ինչպես դու ես քքեզ թույլ տալիս վարվել կանանց հետ, որոնք ինչ որ մեկի մայր-քույր-կին-դուստր են։

ՀՀԿ-ն հայտարարեց, որ հանելու է իր ցուցակից գործարարներին, սակայն այդ խոստումը այդպես էլ թերի կատարվեց։ Չեք կարծում, որ ավելի ճիշտ կլինի ցուցակներից հանել Լիսկայի պես անասնակերպ լկտիների, որոնք ոչ միայն տարրական դաստիարակությունից են զուրկ, այլ տղամաարդ ու մարդ կոչվելու իրավունքից են զուրկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել