Եթե ուսումնասիրենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալները, ապա կտեսնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանը միակն է, որտեղ սպառողական գները փետրվարին հունվարի համեմատ նվազել են:
Ընդանուր առմամբ նվազումը կազմել է 0,9 տոկոս: Եթե այս ցուցանիշը համեմատենք ուղիղ մեկ տարվա վաղեմություն ունեցող արդյունքների հետ, ապա կտեսնենք, որ 2017-ին նվազեցումը կազմել է 0,4 տոկոս:
Համեմատության համար պետք է նշել, որ Բելառուսում փետրվարին արձանագրվել է սպառողական գների 0,5 տոկոս աճ, իսկ Ղազախստանում գների բարձրացումը կազմել է 1 տոկոս:
Միության անդամ մյուս երկու երկրներում ի դեմս ՌԴ-ի և Ղրղզստանի գնաճը փետրվարին հունվարի համեմատ կազմել է
0,6 և 0,2 տոկոս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=202430426916905&id=100014498460492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել