Tert.am-ը գրում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը Հայաստանի տարբեր շրջանների և Երևանի 30 մանկապարտեզների ու դպրոցների տնօրենների կողմից ընդդեմ իրենց ՀԿ-ի քաղաքացիական հայց ներկայացնելը գնահատում է որպես Հայաստանում խոսքի ազատության իրացման սահմանափակման փորձ:

«Դեռևս դատարանի որոշումը չկա, հիմա իրենք կարող են պահանջել դատարանից, որ ես գլխի վրա կանգնած ներողություն խնդրեմ, սակայն կարևոր է, թե դատարանն ինչ կվճռի: Պետք է հասկանալ, որ սա ինքնաբուխ ակցիա չէ, և ակնհայտ է, որ կազմակերպված է»,-ասաց նա:

Հարցին, թե դատարան դիմելն էլ իրենց՝ ուսուցիչների ազատության իրավունքի իրացում չէ՞, որ համարում է ազատության իրացման սահմանափակում, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Իհարկե, նրանց ազատությունն է դիմել դատարան, դրա համար ասում եմ, որ սա դեռևս փորձ է, ոչ թե ասում եմ՝ սահմանափակում է, և կախված է դատարանի վճռից: Ամեն դեպքում մենք որևէ մեկին չենք զրպարտել, քանի զրպարտության անբաժանելի բաղադրիչը սուտ ասելն է: Մենք որևէ սուտ բան չենք ասել, այդ տնօրեններն ինչ ասել են, նույնկերպ բարեխղճորեն նշել ենք նրանց ասածները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել