Էրդողանը Եվրոպայի արհամարական և ոչ թրքանպաստ վերաբերմունքը հիանալի օգտագործում է հօգուտ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ԱՅՈ-ի քարոզարշավին: Նա բացառապես բոլոր իր ելույթներում խոսում է միայն Եվրոպայի մասին, որ Եվրոպան գիտակցում է, թե Թուրքիան ինչպես է զարգանալու սահմանադրության փոփոխությունից հետո, հենց դրա համար էլ այսօր Եվրոպան չկամություն է անում Թուրքիային, չի ցանկանում, որ Թուրքիան հզորանա... Էրդողանն այդպես էլ մեկ բառ չխոսաց փոփոխության ենթարկվող 18 կետերից գեթ մեկի կարևորության մասին: Նա միայն ու միայն երկրի քաղաքացիներին քարոզում է, որ Եվրոպայի ինադու պետք է ԱՅՈ ասեն...Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/401173243595956
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



