Այս ընտրությունները լուրջ ձեռքբերում էին բոլորիս համար. Խոսրով ՀարությունյանYerkir.am-ը գրում է.

Մեր անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ ընտրության արդյուքնները հանրության և քաղաքական հիմնական դերակատարների կողմից ընդունվում են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Խոսրով Հարությունյանը:

«Եթե մենք հետընթացք գցենք մեր քաղաքական պատմությանը, ապա կարող ենք պնդել, որ այդ պատմությունը իրենից ներկայացնում է հետընտրական զարգացումների, քաղաքական ճգնաժամի մի ամբողջ շղթա: Այս անգամ հանրությանը, մեզ բոլորիս հաջողվեց շրջանցել նմանատիպ զարգացումը»,- ասաց նա:

Ըստ Հարությունյանի` սա պայմանավորված էր ընտրական համակարգի այն նորույթներով, որոնք բացառեցին կամ գրեթե բացառեցին ընտրախախտումները տեղամասերում և ըստ նրա` սա լուրջ ձեռքբերում է:

Հարությունյանի խոսքով ընտրակաշառքը ևս էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Ըստ նրա` ՀՀԿ-ի հաղթանակին նպաստել է Կարեն Կարապետյանի վարկանիշը:

Հարությունյանը նշեց, որ ՀՀԿ-ի առավելությունն այն էր, որ նախապես հայտարարեց իր վարչապետի անունը: «Բոլորը գիտեին` ով է լինելու ՀՀԿ-ի վարչապետը: Հաշվի առնելով որ անցում ենք կատարել խորհրդարանական համակարգին, որում վարչապետը դառնալու է առանցքային ֆիգուր ընտրողի համար կարևոր էր կոնկրետ պաշտոնյան կամ պաշտոնյաններն ովքեր են: նախընտրական պայքարի շրջանում պետք է հայտնի լինեն անկյունաքարային պաշտոնները զբաղեցնողների անունները»,- հայտարարեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել