Panorama.am-ը գրում է.
«Ելք» դաշինքը շատ լուրջ է վերաբերում այս ընտրություններին: Ավելին, խոստանում է օրիգինալ և հետաքրքիր տարրերով քարոզարշավ իրականացնել: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի Տիգրան Ավինյանը՝ միաժամանակ հավելելով, որ գալիք ընտրություններում դաշինքը մրցակից համարում է միմիայն ՀՀԿ-ին:
«Սերնդափոխության մեր առաջ քաշած ձևաչափը շատ ակտուալ է բոլոր բնագավառներում, նաև՝ Երևանի կառավարման: Մենք Երևանի համար ռեալ փոփոխություններ ենք առաջարկում: Մեծ կարևորություն ենք տալիս ծրագրերին, մեր ծրագիրը կներկայացնենք շուտով: Այն վերահսկվում է թիմի կողմից, որը բաղկացած է իրենց ոլորտներում ինչ-որն բանի հասած երիտասարդներից: Ընդհանուր առմամբ, ծրագրի վրա աշխատող թիմը կազմված է շուրջ 15 հոգուց»,- ասաց նա՝ խոստանալով որ «Ելք»-ի ծրագիրը խիստ առարկայական է լինելու, թիմը հեքիաթասացությամբ չի զբաղվելու:
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ «Ելք»-ը փորձել է փոխգործակցել Զարուհի Փոստանջյանի հետ՝ ինտենսիովերն քննարկելով գործակցության մի քանի տարբերակ, սակայն վերջինս մերժել է բոլոր առաջարկները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



