Tert.am-ը գրում է.
Հայաստանում առկա ազգային փոքրամասնությունները մեծ հույսեր են կապում Ազգային ժողովում ներկայացված լինելու փաստի հետ:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ից պատգամավոր դարձած Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը նշեց, որ խորհրդարանում կբարձրացնի իրենց իրավունքների պաշտպանության, կրթությանը ու մշակույթին վերաբերող հարցեր:
Կնյազ Հասանովը նշեց, որ լինելով ՀՀ քաղաքացիներ՝ իրենք առնչություն են ունենալու խորհրդարանում քննարկվելիք բոլոր հարցերին, բայց առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերելու իրենց կենցաղային խնդիրներին, ինչպիսիք են ջրաոռոգման խնդիրներ ունեցող գյուղերը, համապատասխան դասագրքերի բացակայությունը և այլն:
Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀԿ-ից պատգամավոր դարձած Արսեն Միխայլովն էլ իր հերթին ասաց, թե հայ ժողովրդին ու ՀՀ իշխանություններին շնորհակալ են մարդասիրական վերաբերմունքի համար, որը կա իրենց նկատմամբ:



