-Երկնքի արքայությունը նման կլինի հետևյալին.
Տասը կույսեր կային, որոնք իրենց լապտերներն առած՝ դիմավորելու ելան փեսային։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ մյուս հինգը՝ իմաստուն։ Հիմարներն իրենց լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին, մինչդեռ
իմաստուններն իրենց լապտերների հետ սրվակով ձեթ վերցրին։ Եվ երբ փեսան ուշացավ գալ, բոլորն էլ թմրեցին ու քնեցին։
Կեսգիշերին մի ձայն լսվեց. «Ահա փեսան գալիս է, դիմավորելո՛ւ ելեք նրան»։ Կույսերն արթնացան և սկսեցին իրենց լապտերները կարգի բերել։ Հիմար կույսերը իմաստուններին ասացին. «Ձեր ձեթից մի քիչ տվե՛ք մեզ, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են»։ Իմաստուն կույսերը պատասխանեցին. «Ո՛չ, որովհետև գուցե չբավականացնի թե՛ ձեզ և թե՛ մեզ. լավ կլինի, որ գնաք խանութպանների մոտ և ձեզ համար ձեթ գնեք»։ Երբ նրանք գնացին ձեթ գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, փեսայի հետ մտան հարսանիքի սրահը, և դուռը փակվեց։ Քիչ հետո եկան մյուս կույսերը և ասացին. «Տե՜ր, Տե՜ր, բա՛ց դուռը»։ Փեսան պատասխանեց. «Իսկապես որ չեմ ճանաչում ձեզ»։
Ապա Հիսուսը եզրակացրեց.
- Ուրեմն ԱՐԹՈ՛ՒՆ ԿԱՑԵՔ, որովհետև չգիտեք Մարդու Որդու գալստյան ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը։
(Մատթեոսի ավետարան 25:1-13)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1674265395933899
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել