Image resultԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը գնահատել է Սիրիայում ամերիկյան հրթիռային հարվածներից կորստի ծավալը։ Նրա տվյալներով՝ սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային ուղղված թևավոր հրթիռներով հարվածը ոչնչացրել կամ վնասել է սիրիական մարտական ավիացիայի 20 տոկոսը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ապրիլի 7-ին ԱՄՆ զինվորականները 59 թևավոր հրթիռ էին նետել Հոմս նահանգում գտնվող «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ։

Նա խոսքով՝ Սիրիայի իշխանությունները հաջորդ անգամ լավ կմտածեն քիմիական զենք օգտագործելուց առաջ։

Ներկայում սիրիական ավիացիան մարտական ինքնաթիռների լիցքավորման համար բազան օգտագործելու հնարավորություն չունի՝ ասել է Մետիսը։

Կրեմլում Սիրիային ուղղված ԱՄՆ հրթիռային հարվածն անվանել են «ագրեսիայի ակտ ընդդեմ ինքնիշխան պետության»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել