Բրիտանացին 2,5 մլն դոլարի ոսկու ձուլակտորներ է գտել խորհրդային տանկումLife.panorama.am-ը գրում է.
 Բրիտանացի կոլեկցիոներ Նիկ Միդը խորհրդային Տ-54 տանկի մեջ գտել է ոսկու ձուլակտոր՝ 2 միլիոն ֆունտ ստեռլինգ (2,5 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ:
 55-ամյա Միդը տանկը գնել է eBay ինտերնետ-աճուրդում 37 հազար դոլարով: Ձուլակտորները նա գտել է վառելիքի բաքում, երբ գնումն ուսումնասիրելիս է եղել մեխանիկ Թոդ Չեմբեռլենի հետ:
 Տանկը պատկանել է Իրաքի զինված ուժերին և մասնակցել Պարսից ծոցի 1990-1991 թվականների պատերազմին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել