Կասպյան ռազմական ինստիտուտի հրապարակման համաձայն` Ադրբեջանը 2017 թվականին կորցրել է 19 զինվորական: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
19-ը զինվորականներից 12-ը սպանվել են սահմանային բախումների արդյունքում, իսկ 7-ը մահացել են խաղաղ պայմաններում:
Կասպյան ռազմական ինստիտուտի հրապարակման համաձայն` 2 զինվորական մահացել է հիվանդության հետևանքով, 2-ը ինքնասպան է եղել, 2-ը` դժբախտ պատահարի հետևանքով, 1-ը սպանվել է զինակից ընկերոջ կողմից:
Ադրբեջանական զինված ուժերի հրապարակած տվյալների համաձայն` այս տարի վիրավորվել է ադրբեջանական բանակի 2 զինվորական, իսկ Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդմամբ` վիրավորների թիվն ավելի մեծ է եղել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհվածների և վիրավորների վերաբերյալ որևէ վիճակագրություն չի հրապարակել: