Armtimes.com-ը գրում է.Սահմանված պատիժը կրելուց հետո ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, Հակակոռուպցիոն հիմնադրամի նախագահ Ալեքսեյ Նավալնիին այսօր ազատ է արձակվել:
Մարտի 26-ին Ռուսաստանի տասնյակ քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգից մինչեւ Վլադիվոստոկ, կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Մոսկվայում կայացած ցույցի ժամանակ Նավալնին անօրինական ցույց եւ երթ կազմակերպելու համար ձերբակալվել է:
Մարտի 27-ին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար 15 օրվա կալանքի է դատապարտել: Դատարանը սահմանել է, որ Նավալնին, լինելով չարտոնված բողոքի ցույցի կազմակերպիչ, հրաժարվել է կատարել ոստիկանների՝ անօրինական հավաքը դադարեցնելու մասին պահանջները եւ ոտքերի ու ձեռքերի գործադրմամբ դիմադրել է իրավապահներին՝ փորձելով լարվածություն առաջացնել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/109160
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել